News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի հետ հարաբերությունները առաջնահերթ են մեզ համար: Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ երկրների գագաթաժողովի նախաշեմին տնտեսական տեսաբան Նիկոլայ Կորժենեւսկուն տված հարցազրույցում  ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տնտեսական եւ միջազգային օրակարգով է նա մասնակցում դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին:

«Տնտեսական օրակարգը, ըստ էության, ընթացիկ քաղաքական գործընթացների համար ամենակարեւորն է: Մեր առջեւ շատ կարեւոր եւ հավակնոտ խնդիր է. Հայաստանը ագրարահումքային երկրից տեխնոլոգիական եւ արդյունաբերական երկիր դարձնել», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա ամենակարեւոր աշխատանքն է, որը նախատեսվում է անել:

«Մենք կարծում ենք, որ սա Հայաստանում աղքատությունը հաղթահարելու ճանապարհ է, քանի որ, այսօր, ցավոք հանրապետությունում աղքատության եւ գործազրկության շատ բարձր մակարդակ է», - ասել է Փաշինյանը:

«Մենք վստահ ենք, որ այս հարցը կարելի է միայն աշխատանքի միջոցով լուծել: Այս ուղղությամբ յուրաքանչյուր մարդու եւ քաղաքացու ջանքերը կարեւոր նշանակություն ունեն, քանի որ ամեն դեպքում փոփոխությունները մարդիկ են բերում: Շատ կարեւոր է, որ մեր քաղաքացիներն իրենց դերը գիտակցել են ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական փոփոխությունների գործընթացում», - նշեց նա:

«Ինչ վերաբերում է միջազգային օրակարգին, ապա ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի ներքին քաղաքականության մեջ կտրուկ կտրուկ փոփոխություններ չեն լինի: Մենք տարամադրված ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանը, մենք շահագրգռված ենք եւ կաշխատենք ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԱՊՀ-ում մեր անդամակցության արդյունավետության բարձրացման համար:

Մեր օրակարգում կա նաեւ Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը: Մեզ համար շատ կարեւոր են Չինաստանի եւ Հնդկաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաեւ մեր անմիջական հարեւանների հետ՝ Վրաստաննի ու Իրանի: Մենք մտադիր ենք մեր հարաբերությունները զարգացնել բոլոր միջազգային գործընկերների հետ, բայց  ոչ  մեր մյուս հարաբերությունների հաշվին:

Իհարկե, Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթ են», - ընդգծել է Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ