News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից ազատազրկման վայրից զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ուրիշի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով փախուստի փորձ կազմակերպելու դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 7։20-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 4։40-ի սահմաններում, կանխվել է ՔԿ հիմնարկի 33 եւ 25 ամյա կալանավորների փախուստը:

Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: Կազմվել է քննչական խումբ:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ դեպքի վայրի զննությամբ, պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի 1985 եւ 1993 թվականներին ծնված կալանավորները, առերեւույթ փախուստ կատարելու վերաբերյալ գալով նախնական համաձայնության, մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող խցի արտաքին պատը նախապես քանդելու` բետոնը քերելու եւ քարն առանձնացնելու միջոցով պատի վրա անցք բացելու եղանակով, հայտնվել են արգելագոտում։

Ապա օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով անտեսանելիության պայմաններից, հաղթահարելով փշալարերի առաջին արգելապատնեշը՝ ներթափանցել են հսկիչ հետքային արահետ, հագուստներով մեկուսացնելով բարձր լարման տակ գտնվող փշալարերի երկրորդ արգելապատնեշը՝ այն նույնպես հաղթահարել են, սակայն միացել է ահազանգման համակարգը։

Ահազանգից անմիջապես հետո հիշյալ տեղամասին են մոտեցել ծառայություն իրականացնող ՔԿ հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցները: 

Իրենց ծառայողական պարտականություններից ելնելով, նախազգուշացնելով օրինական պահանջը չկատարելու դեպքում զենք կիրառելու մասին՝ ՔԿ հիմնարկի աշխատակիցները փորձել են կանխել փախուստը։

Սակայն կալանավորներից մեկը, հարձակվելով աշխատակցի վրա եւ վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, կիրառելով ձեռնամարտի հնարքներ, հարմարեցված առարկան որպես զենք գործադրելու սպառնալիքով, պահանջել է չխոչընդոտել իրենց։ Սակայն ՔԿՀ աշխատակիցները հաղթահարել են կալանավորի դիմադրությունը՝ այդ կերպ կանխելով նրանց փախուստը։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել է կալանավորի կողմից ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ որպես զենք կիրառված` հացի խմորից պատրաստված եւ սեւ գույնով ներկված, իրականից գրեթե չտարբերվող ատրճանակի նմանակ, խցի պատը քանդելու ընթացքում օգտագործված մետաղական երկու ձողերը, 1 խոհանոցային դանակ, ինչպես նաեւ՝ պատի անցքը քողարկելու համար նախատեսված, արտաքին հատվածում տուֆի մակերեւույթին հարմարեցված երանգի ստվարաթղթե քողարկիչ, իսկ ներսից` պատի միեւնույն ներկով ներկված նրբատախտակ։

Բացի այդ, փախուստի փորձ կատարածներին վնասազերծելու տեղանքի հարակից հատվածից հայտնաբերվել է սպորտային պայուսակ` բաճկոնի, կպչուն ժապավենի եւ բջջային հեռախոսի պարունակությամբ։

Փշալարերով արգելապատնեշների` անցման հատվածում հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնք հավանաբար գոյացել են փախուստի փորձ կատարած անձանց մարմնական վնասվածք ստանալու հետեւանքով։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ