News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի Սիչուան նահանգում պղնձի հանքի բաց կտրվածքում դինոզավրի հետքերով լեռնապարների մեծ հատվածներ են գտել:  Դրանց ուսումնասիրությունից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ գիշատիչ մողեսները չեն վախեցել ջրից եւ անգամ կարողացել են լողալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Չժունգո ցինյան բաո» թերթին: Սողունների հետքերը հայտնաբերվել են Սանբիլոգա կտրվածքում պայթյունային աշխատանքների ժամանակ:

Ձեռնարկության ղեկավարությունը տեղական իշխանություններին տեղեկացրել էր խորհրդավոր հետքերի մասին: Զննության ժամանակ լեռնապարի երեք հատված է հայտնաբերվել, որոնց վրա մեկ, երկու, երեք եւ չորս մատներով բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել:

«Հիմնվելով բազմաթիվ հետքերի վրա՝ գիտնականները եզրակացրել են, որ գիշատիչ դինոզավրերը, որոնք ինչպես նախկինում էր համարվում, վատ էին հարմարվում ջրային պայմաններին, կարողացել են լողալ», - լրագրողներին ասել է հետքերի հայտնագործողը, Մշակութային ժառանգության հիմնադրամի տեղական բաժանմունքի նախկին ղեկավար Էբի Ցզեֆանը:

Պալեոնթոլոգները կարծում են, որ ներկայիս Չժաոցզյու գավառի տարածքը մոտ 100 մլն տարի առաջ մասնակի զբաղեցված էր մեծ լճով, որի ափերին հսկայական սողուններ էին շրջում:  Նրանց թաթերի խորը հետքերը լցվել էին լճային նստվածքներով, որոնք ժամանակի ընթացքում քարացել են, ինչի շնորհիվ էլ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ