News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Սպիտակի ողբերգությունը ցույց տվեց, թե որքան փխրուն է մարդկային աշխարհը բնության անողոք ուժի առաջ: Այս մասին դեկտեմբերի 7-ին Գյումրիում հայտարերց ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման գործերով փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինը՝ ելույթ ունենալով Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցի հիշատակի միջոցառմանը:

«Այսօր լրացավ Հայաստանի նորագույն պատմության ամենահզոր տարերային աղետի՝ Սպիտակի երկրաշարժի30 տարին: Աղետ, որը յուրաքանչյուրի սրտում կորստի եւ ողբերգության զգացում առաջացրեց եւ ողջ մարդկությանը համախմբեց «Քեզ համար, Հայաստան» կարգախոսով՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից, սառը պատերազմի իրողություններից, գաղափարախոսությունից եւ քաղաքական հայացքներից», - ասաց նա:

«Դժվար է բառերով արտահայտել վերապրած ցավը եւ կորստի դառնությունը: Անողոք աղետը հաշված րոպեներում երկրի երեսից ջնջեց քաղաքներ եւ գյուղեր, տասնյակ հազարվոր մարդկային կյանքեր խլեց, անօթեւևան թողեց հարյուր հազարավոր մարդկանց», - ասաց նա:

Նա հիշեցրեց, որ երկրաշարժի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, 25 հազար մարդ մահացել է, 140 հազարը՝ վիրավորվել, իսկ 514 հազարը զրկվել կացարանից:

Երկրաշարժը շարքից հանել էր հանրապետության արդյունաբերական ներուժի 40 տոկոսը: Ավերվել կամ անպիտան էին դարձել մեծ թվով կրթական հաստատություններ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, առողջապահության եւ մշակույթի օբյեկտներ:

Շարքից հանվել էր 600 կմ ավտոճանապարհ, 10 կմ երկաթգիծ եւ 230-ից ավել արդյունաբերական ձեռնարկություն ավերվել էին:

«Հայաստանի ողբերգությունը ցնցեց ողջ աշխարհը, որը կիսեց նրա ողբերգությունը: Երկրաշարժի առաջին օրերից արդեն հայ ժողովուրդը զգաց մարդկային հոգինրի ջերմությունը եւ բարեկմանական զգացումները», - ասաց փոխնախարարը:

Հայաստան ժամանեցին բժիշկներ եւ փրկարարներ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Բրիտանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից: Երեւանի եւ Լենինականի օդանավակայններում դեղերով, դոնորական արյունով, բժշկական սարքավորումներով, հագուստով եւ պարենով ուղղաթիռներ էին վայրէջք կատարում Իտալիայից, Ճապոնիայից, Չինաստանից եւ այլ երկրներից: Ընդհանուր բոլոր մայրցամաքներից օգնություն էր ցույց տվել 111 պետություն:

«Օգնության եկավ ամբողջ Խորհրդային  միությունը: Հետեւանքների վերացման հանձնաժողովը գլխավորեց ԽՍՀՄ նախարարների խորհրդի վերջին նախագահ Նիկոլայ Ռիժկովը:

«Նա մտադիր էր այսօր այստեղ լինել, բայց ցավոք, առողջական խնդիրների պատճառով, չկարողացավ գալ», - ասաց Գրեչուշկինը՝ հիշեցնելով, որ Սպիտակի երկրաշարժի գոտում վերականգնման աշխատանքների կազմակերպման գործում ծանրակշիռ ավանդ ունենալու, ինչպես նաեւ հայ ժողովրդին բացառիկ բարոյական աջակցության ցուցաբերելու համար 2008-ին նա արժանացել էր Հայաստանի ազգային հերոսի կոչման՝ պարգեւատրվելով Հայրենիքի շքանշանով:

Սպիտակի երկրաշարժից հետո վերականգնման աշխատանքների համար կենտրոնացվել էին ԽՍՀՄ-ի բոլոր նյութական, ֆինանսական, աշխատանքային հնարավորությունները:

Բոլոր խորհրդային հանրապետություններից Հայաստան էին ժամանել 45 հազար շինարարներ: Քաղաքացիական պաշտպանության 7 ջոկատներից 4-ը Սարատովից էին, Վոլգոգրադից, Ռոստովից եւ Կրասնոդարից:

Մի քանի օրում հանրապետությունում 50 հազար վրան էր խփվել եւ 200 դաշտային խոհանոց կառուցվել: Փրկարարական աշպատանքներին ընդհանուր առմամբ մասնակցում էին ավելի քան 20 հազար զինվորներ եւ սպաներ:

Փլատակների մաքրման համար օգտագործվել էր ավելի քան 3 հազար ռազմական տեխնիկա: Ամբողջ ԽՍՀՄ-ով ակտիվորեն մարդասիրական օգնության հավաք էր կատարվում:

Հայաստանից տարհանված բնակչության ընդունման եւ տեղավորման առավելագույն բեռն ընկել է Ռուսաստանի շրջանների վրա: Աղետի գոտուց կազմակերպվել եւ դուրս է բերվել ընդհանուր 123 հազար մարդ, նրանցից 23 հազարին ուղարկել են Կրասնոդարի մարզ:

Գրեչուշկինը նշեց, որ Սպիտակի ողբերգությունը ցույց տվեց, թե մարդկային աշխարհը որքան փխրուն ու անպաշտպան է բնության անողոք ուժի առաջ:

«Այս ողբերգական իրադարձությունները դրդեցին Հայաստանում ստեղծել տարբեր արտակարգ իրավիճակների նախազգուշացման եւ հետեւանքների վերացման որակյալ եւ ճյուղավորված համակարգ: Ռուսաստանի ԱԻՆ-ը մեծագույն աջակցություն է ցույց տալիս այս հայկական համակարգի զարգացմանը»,- հայտարարեց նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելից. Սպասման տարիներ՝ մինչեւ բնակարան ստանալը (ֆոտո)
Չնայած ցրտին, չեմ համարձակվում ջեռուցումը միացնել…
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելից. Ժամանակավոր տնակներում բնակվողները (ֆոտո)
Մարդիկ հենց այսպես էլ ապրում են՝ խոնավության, ցրտի, նեղվածքի պայմաններում: Հետեւանքն էլ հոդերի հիվանդություններն են, բրոնխիտը, ասթման…
Ես սգում եմ հայ ժողովրդի հետ Սպիտակում սարսափելի իրադարձության 30-ամյա տարելիցի կապակցությամբ.Սոսո Պավլիաշվիլի
Հիշում եմ ինչպես երեկ, անգամ Թբիլիսին էր ցնցվում...
Կանզասում դեկտեմբերի 7-ը հայտարարվել է Սպիտակի երկրաշարժի հիշատակի օր․ նահանգապետի հռչակագիրը
Մենք հիշում ենք այս ողբերգությունը, որպես իրադարձություն, որը փոխեց այն բոլոր մարդկանց կյանքերը, որոնց վրա այն անդրադարձավ․․․
Բուշի հուզիչ քայլը․ դեսպան Վիլսոնի հիշողությունները 88-ի երկրաշարժից
Մենք լուր ստացանք, որ ընտրված նախագահ Բուշը ցանկանում է իր որդուն և թոռնիկին` Ջեբին և Ջորջին, ուղարկել Հայաստան․․․
Լոռիի մարզում 1037 ընտանիքներ ժամանակավոր տնակներում են բնակվում
Ժամանակավոր տնակներում բնակվողները տարբեր կարգավիճակներ ունեն…
Partner news