News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արձագանքելով նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի քննադատությանը, ասել է, որ նա բավարար մտավոր կարողություններ չուներ աշխատելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ԱՄՆ նախագահի Twitter-ի համապատասխան հաղորդագրությանը:

«Մայք Պոմպեոն հրաշալի է աշխատում: Նրա նախորդը՝ Ռեքս Թիլերսոնը անհրաժեշտ մտավոր ունակություններ չուներ: Նա շատ հիմար էր, իսկ ես չէի կարողանում նրանից շուտ ազատվել: Նա սարսափելի ծույլ էր: Այժմ խաղը բոլորովին այլ կերպ է ընթանում, Պետդեպում լրիվ ուրիշ տրամադրվածություն է» - գրել է Թրամփը:

Մարտին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ որոշել է ազատել աշխատանքից Թիլերսոնին եւ առաջարկել էր նրա տեղում նշանակել ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյին: Նախագահը բացատրել էր, որ Պոմպեոյի արտաքին քաղաքակաան հայացքներն ավելի շատ են համընկնում իր դիրքորոշման հետ, քան Թիլերսոնի մոտեցումնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news