News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փարիզում ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել՝ տեղեկացնում են Twitter-ի օգտատերերը, ովքեր իրադարձությունների վերաբերյալ բազմաթիվ լուսանկարներ եւ տեսանյութեր են հրապարակում՝ տեղեկացնում է Лента.Ру-ն։

Ֆրանսիական մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում շարունակվում են «Դեղին ժիլետներ» շարժման բողոքի հակակառավարական ցույցերը, որոնք ուղղված են վառելիքի թանկացման դեմ։

Explicite թերթը հրապարակում է կադրեր, որտեղ պատկերված են ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներն ու ավերածությունները։

Guardian-ը հայտնել է, որ եթե Ելիսեյան պալատի շրջանում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ապա Փարիզի մյուս շրջաններում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ստիպված է հատուկ միջոցներ կիրառել։ Հայտնում են 30 տուժածների մասին։

Ֆրանսիայի ՀԳՆ-ի տվյալներով՝ երկրով մեկ ցուցարարների թիվը հասնում է 30 000-ի։ Կալանավորվել է 700 մարդ։ Մայրաքաղաքում ցույցի է դուրս եկել 2000 մարդ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին դեռեւս ոչինչ չի ասել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ