News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Եթե դա իշխանության կողմից կազմակերպված օպերացիա էր, այդ օրը ԱԱԾ տնօրեն Շվեյցարիայում չէր լինի, վարչապետն էլ Սանկտ Պետերբուրգում չէր լինի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, իր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայտնի գաղտնալսմանը եւ դիտարկմանը, որ այնտեղ ԱԱԾ տնօրենն ասում է՝ դատավորին ինչ պետք է կասենք:

«Մենք դրա մեջ ներքաշվել ենք ուրիշների կողմից։ Ես էդ թեմայի վերաբերյալ ԱԺ–ում մանրամասն պարզաբանումներ տվել եմ։ Եվ, երբ էս վերջին գաղտնալսումը հրապարակվեց, դուք տեսաք, որ իմ՝ ԱԺ ամբիոնից պատմածը հաստատեց ձայնագրությունը, ամենակարեւոր բանը, որը հաստատվեց, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ իմացել այդ կալանքի պրոցեսների մասին, որովհետեւ ԱԱԾ տնօրենը զանգում է ինձ, ասում են՝ կալանքի են տանում Խաչատուրովին, ես էլ հարցնում եմ՝ ե՞րբ, այսինքն՝ ես տեղյակ չեմ։

Ի՞նչ վերաբերում է խոսակցությանը, ապա կարող եմ ասել որ հեռախոսային խոսակցությունը հեռախոսային խոսակցություն  է եւ հեռախոսային խոսակցության մեջ պարտադիր չի, որ ԱԱԾ տնօրենը, վարչապետը, ՀՔԾ պետը ասի՝ քրեական դատավարության օրենսգրքի, ասենք, 7–րդ հոդվածի ա կետի 4–րդ պարբերության համաձայն ես կասեմ էս, էս, էս։ Ես երբ որ վարչապետ եմ ընտրվել, հայտարարել եմ, որ դատական համակարգից տարբեր մեսիջներ են գալիս, թե ի՞նչ անենք, մենք էլ ասել ենք՝ ինչ ուզում եք, արեք եւ այդ հեռախոսազանգի ընթացքում ես շատ կոշտ տոնով ԱԱԾ տնօրենին ասել եմ՝ ի՞նչ ա նշանակում դատավորը վախենում է, չե՞ք կարողանում դատավորի անկախությունը ապահովել։ Դա ձեր գործն է, ինչպես ուզում եք դատավորի անկախությունը ապահովեք։

Երբ դատական համակարգը զանգում, ասում է ԱԱԾ տնօրեն,, ես վախենում եմ, ի՞նչ է նշանակում դատավորը զանգի, ասի՝ ես վախենում եմ»,-ասաց Փաշինյանը:

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատան է իրեն նշանակել մեղավոր, Փաշինյանը պատասխանեց. «Եկեք 2008 թվականից հետո ամբողջ մամուլը մոնիտորինգ անեն եւ տեսնենք, թե քանի կիլոմետր հոդված է գրվել Ռոբերտ Քոչարյանի մեղավորության մասին: Դուք եք իրեն նշանակել մեղավոր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ