News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով. ՀԱՊԿ-ի նիստ տեղի չի ունեցել եւ դրանով ամեն ինչ ասված է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, իր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդրին:

Նրա խոսքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով ոչ մի որոշման չեն հանգել։ Բելառուսի նախագահի հայտարարությանը, թե խնդիրը նշանակումը մինչև տարեվերջ կլինի, Փաշինյանը հակիրճ արձագանքեց. «Կտեսնենք»։

Դիտարկմանը, որ Բելառուսը պնդում է, թե որոշումն արդեն կայացվել է, Փաշինյանը հարցադրմամբ պատասխանեց. «Որտե՞ղ է կայացվել։ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, և ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ է տեղի ունեցել, ՀԱՊԿ-ի նիստ տեղի չի ունեցել, և դրանով ամեն ինչ ասված է»։

Ըստ նրա՝ ՀՀ-ն իր դիրքորոշումն ասել է, և ինքն ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ամենակարևոր հարցը չի, որովհետև, այսպես թե այնպես, ՀՀ ժամկետը պիտի սպառվի. «Ենթադրենք՝ Խաչատուրովն էս պահին էր, 20 թ. էլ Խաչատուրովը չի, դա՞ է պրոբլեմը։ Շատ ավելի լուրջ պրոբլեմներ կան, որոնք շատ լուրջ ձևով քննարկվում են և ԵՏՄ խորհրդի նիստում էլ շատ լուրջ ձևով քննարկվել են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ