News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայում դեկտեմբերի սկզբին անհետացած բրիտանուհի զբոսաշրջիկ 22-ամյա Գրեյս Միլանի դին հայտնաբերվել է Օքլենդ քաղաքի կանաչ գոտիներից մեկում, հայտնում է Sky News-ը:

Նշվում է, որ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը իր ցավակցությունն է հայտնել սպանված աղջկա հարազատներին եւ մտերիմներին:

«Ես չեմ կարող պատկերացնել նրա ընտանիքի վիշտը, որ նրանք ապրում են: Նորզելանդացիները ցավի եւ ամոթի զգացումով են համակված մեր երկրում տեղի ունեցածի համար, որը հպարտանում է իր հյուրընկալությամբ...»,- ասել է երկրի վարչապետը:

Աղջկա սպանության մեջ կասկածվում է 26-ամյա տղամարդ, որը դատարանի առջեւ կկանգնի հունվարի 23-ին:

Գրեյսի հայրը հիմա Նոր Զելանդիայում է:

Նոր Զելանդիան դարձել էր Գրեյս Միլանի շուրջերկրյա ճանապարհորդության վերջին, չարաբաստիկ կետը: Նա Օքլենդ էր ժամանել նոյեմբերի 20-ին: Նրան վերջին անգամ տեսել էին ավելի քան մեկ շաբաթ առաջ մի տղամարդու հետ հյուրանոց մտնելիս: Դրանից հետո նա այլեւս իր ընտանիքի հետ կապ չէր հաստատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ