News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհում չի դադարում լույսի եւ մութի, սպիտակի եւ սեւի պայքարը: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այս մասին ասաց Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երրորդ գլոբալ գիտաժողովի բացմանը:

Նրա խոսքով՝ գիտաժողովն ուղղված է մարդկության չար կողմի դեմ պայքարին: «Այդ չարության շատ դրսեւորումներ կան՝ ինչպես ենք մեզ պահում, ինչպես ենք վերաբերվում կլիմայական փոփոխություններին, ապարտեիդին, մեզանից սեռով, ռասայով, կրոնով տարբերվող մարդկանց, ինչպես ենք վերաբերվում մեր ընդհանուր տանը՝ Երկրին»,- նշեց նախագահը:

Նա արձանագրեց, որ ցավոք, ոչ միշտ է հաջողվում չարին հաղթել: «Իրադարձությունները 21-րդ դարում արագ են զարգանում, եւ հետեւորդներ ունեն ինչպես բարին, այնպես էլ չարը: Մենք արագ էվոլյուցիայի նոր փուլ ենք մտնում, որում ցեղասպանություն հանցագործությունը սնուցման աղբյուրներ ունի, եւ այն գոյությունը չի դադրեցնի, եթե դրա դեմ չպայքարեն»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը:

Նախագահը հիշեցրեց, որ հայրեը Ցեղասպանության ցավը կրել են 20-րդ դարի սկզբին, եւ այդ ցավը խորհրդանշում են Ցեղասպանության թանգարանն ու Մատենադարանը, որտեղ եւ գիտաժողովն անցկացվում է: Նա նշեց, որ իր տատիկի ընտանիքը նույնպես փախել է Ցեղասպանությունից: «Մենք ամեն ինչ նետում էինք, վերցրեցինք միայն ամենաարժեքավորը՝ որդուս եւ Աստվածաշունչը»,- պատմում էր տատիկս: Հետագայում տատիկը որդուն կորցրել է, իսկ ահա Աստվածաշունչը, որը մի քանի 100 տարվա է, հաջողվել է պահպանել: Նրա խոսքով՝ Ցեղասպանության հետեւանքով ամբողջ աշխարհով սփռված հայրեը, առաջին հերթին այն երկրների լավ քաղաքացիներ են, որոնք նրանց նախնիներին ապաստանել են: «Բայց նրանք հոգու խորքում մշտապես վստահ են, որ չարին հնարավոր է հաղթել: Պատմություն, մշակույթ, հավատ՝ ահա թե որոնք են գլխավոր արժեքները: Բարի գալուստ Հայաստան, որը կարողացել է վերապրել Ցեղասպանություն մեծագույն հանցագործությունը»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ