Վնասել են վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի արձանը։
Այն տեղադրվել էր Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին՝ այս տարվա սեպտեմբերին։ Այն խորհրդանշում է Փաշինյանի սկսած քայլարշավը, որից հետո տեղի ունեցավ հեղափոխություն:
NEWS.am–ի տեսախցիկն օրերս ֆիքսել է, որ արձանը վնասված է. թալանել են արձանի «ոտքը»։