News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել  է «MITSUBISHI GALANT 2.4» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 37030 ԱՄՆ դոլար:

Հ. Փոլադյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 37 742 ԱՄՆ դոլար և 100 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 3 847 780 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից:

Հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ նա 2006–2008թթ. եղել է ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության տեղեկատվության բաժնի վարիչը: Ավել ի վաղ՝ 2002–2006թթ, եղել է Սիրիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղարը, 2001- 2002թթ.՝ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության երկրորդ քարտուղարը, 1999-2001թթ.՝ Հալեպում ՀՀ հյուպատոսության երկրորդ քարտուղարը, իսկ 1998-1999թթ.՝ Սիրիայում ՀՀ դեսպանության երրորդ, ապա երկրորդ քարտուղարը: 1996-98թթ. Հ. Փոլադյանը զբաղեցրել է ԱԳՆ Եվրոպայի վարչության երրորդ քարտուղարի պաշտոնը:

Իսկ ավել ի վաղ՝ 1993–1994թթ, նա եղել է Հալեպում ՀՀ հյուպատոսության ռեֆերենտը:
Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին է նշանակվել 2018թ. հոկտեմբերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
Ամենաշատ