News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թաիլանդում 2011 թվականից սկսած առաջին համընդհանուր խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի փետրվարի 24-ին, նշված է ազգային ընտրական հանձնաժողովի հայտարարության մեջ, որը երեքշաբթի հրապարակել է ԸՀ ղեկավարի տեղակալ Նատ Լաոսիսավակուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրում ժողովրդավարական ընտրություններ են անցկացվել 2011 թվականին, երբ իշխանության էր եկել Յինգլակ Չինավատի ղեկավարած կառավարությունը, որը Թաիլանդի պատմության մեջ վարչապետի պաշտոնում առաջին կինն էր

2014-ի մայիսին ընդդիմադիր զանգվածային ցույցերի եւ փողոցային բախումների ֆոնին երկրում տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջում, որը Չինավատ քաղաքական գերդաստանի կողմնակիցների եւ հակառակորդների բազմամյա քաղաքական կոնֆլիկտից հետո իրականացվել էր ազգային հաշտության կարգախոսով: 2005 թվականին սկսված կոնֆլիկտը բազմիցս հանգեցրել էր փողոցային ցույցերի եւ արյունահեղության:

Հեղաշրջումը ղեկավարած ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պրայուտ Չան-Օչան դարձել է Խաղաղության եւ կարգի ազգային խորհրդի, օրենսդրական լիազորություններով զինվորական կառավարության ղեկավարը: Սահմանադրությունը չեղարկվել է, դրա փոխարեն սկսել է գործել ժամանակավոր հիմնական օրենքը, այնուհետեւ զինվորականները ստեղծել են ժամանակավոր խորհրդարան, որը կազմված էր նշանակված պատգամավորներից, եւ կառավարություն, որը նույնպես ղեկավարել է գեներալ Չան-Օչան: Երկրում ցանկացած քաղաքական գործունեություն արգվելվել է ընդհուպ մինչեւ հատուկ կարգադրությունը:

Խաղաղության եւ կարգի ազգային խորհուրդը 4 տարում ընդունել է Թաիլանդի նոր մշտական սահմանադրությունը եւ մշակել նոր ընտրական օրենսդրություն: Չնայած ընտրությունների օրը մի քանի անգամ տեղափոխվել է, վերջին շրջանում Խորհրդի առաջնորդները քանիցս հայտարարել են, որ ընտրությունները կանցկացվեն 2019 թվականի փետրվարին՝ միաժամանակ, չնշելով ճշգրիտ օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ