News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վովա Գասպարյանի պատվերով բռնել են, պատվերով նստցրել են, ճնշում են գործադրում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց Չարբախում տեղի ունեցած երկու անձի սպանության գործով ամբաստանյալ, քրեական հեղինակություն Նորատուցսի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանը՝ խնդրելով դատարանին իր նկատմամբ արդարացի որոշում կայացնել։

Նշենք, որ այս գործով շուրջ մեկուկես տարի տեւած դատաքննությունն այսօր ավարտվեց:

Մինչ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը ամբաստանյալների պաշտպանները հանդես եկան ռեպլիկով, ինչին պատասխանեց նաև մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը։ Դատախազի ռեպլիկի ժամանակ գործով ամբաստանյալներ, քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի նյարդերը տեղի տվեցին:  Գեւորգ Գեւորգյանի խոսքի ընոացքում ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը՝ Չարբախցի Գեղամը բարկացած ինչ-որ արտահայտություններ էր հնչեցնում։ Դատավոր Նելլի Բաղդասարյանը կարգադրեց նրան ոտքի կանգնել, ինչին Իսրայելյանն արձագանքեց.

«Քո խաթր կանգնում եմ, որպես կին»,- ասաց Իսրայելյանը եւ ոտքի կանգնեց: Դատավորը հիշեցրեց, որ ամբաստանյալը պարտավոր է ենթարկվել դատարանի օրինական կարգադրություններին եւ այդտեղ «խաթրի հարց լինել չի կարող»: Իսրայելյանը, սակայն, այդ զգուշացումից հետո էլ շարունակում էր խոսել, ինչից հետո դատարանը նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառեց: Ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանն էլ ռեպլիկի կարգով հայտարարեց․ «Վովա Գասպարյանի պատվերով բռնել են, պատվերով նստցրել են, ճնշում գործադրում են, անմեղ նստած ենք, խնդրանքս արդարացի որոշում կայացնելն ա»։ Ուշագրավ է, որ Բանդուրյանը գործի դատաքննության ընթացքում նախկինում երբեք չի խոսել և ցուցմունք չի տվել։Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում  գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ եւ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Այս գործով ամբաստանյալ Պետրոս  Իսրայելյանը մեղադրվում է  2016թ. նոյեմբերի 13-ին նախնական համաձայնությամբ խմբի կազմում Մուշեղ Մուշեղյանին սպանելու մեջ։ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու մեջ։

Արմեն Գասպարյանն էլ մեղադրվում է  նախապատրաստվող ծանր հանցագործության` Մուշեղ Մուշեղյանի սպանության  մասին տեղեկանալու եւ իրավասու մարմիններին դիտավորությամբ չհայտնելու մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ