News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնում այսօր՝ դեկտեմբերի 11-ին բացվեց Ռաֆայել Լեմկինի պատվին անվանակոչված փողոցը։ «Ցեղասապնություն» եզրույթի հեղինակի պատվին անվանակոչվել է Մարշալ Բաղրամյանի պողոտայի առաջին փակուղին։

Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը նշեց, որ Լեմկինի անցած ճանապարհը համաշխարհային պատմության մեջ նշանակալի հետք է թողել։ Հենց Լեմկինն է «ցեղասպանություն» տերմինի հեղինակը եւ տվել է այս հանցագործության բնորոշումները։ Մասնագիտությամբ լինելով իրավաբան՝ նա լրջորեն ուսումնասիրել է Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային հարթակներում լոբբինգ արել։

«Իր ամբողջ կյանքը նա նվիրեց պայքարին եւ հաղթանակ տարավ վերջնարդյունքում։ Ռաֆայել Լեմկինի անունն անմահ է»,-շեշտեց Հարությունյանը։

Իր հերթին ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգն ընդգծեց Լեմկինի կարեւոր դերը «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժի կոնվենցիա» մշակման գործում։  
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Երեւանի քաղաքապետարանին մայրաքաղաքի փողոցներից մեկը Լեմկինի պատվին անվանակոչելու համար․ «Մենք երբեք չենք մոռանա, որ ցեղասպանությունն անընդունելի է»,-հայտարարեց Դիենգը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ