Ինդոնեզիայում ոստիկանությունը հայտարարել է Բալի կղզում թմրանյութերի մաքսանենգության համար 5 արտասահմանցիներին կալանավորելու մասին, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ եթե նրանց մեղքն ապացուցվի, նոյեմբերի վերջին կասկածյալները մահապատժի կենթարկվեն:
Մամուլի ասուլիսին ոստիկանությունը հրապարակել էր կասկածյալների անունները, որոնք Պերուի, Բրիտանիայի, Չինաստանի, Մալազիայի եւ Գերմանիայի քաղաքացիներ են:
Տղամարդիկ ձերբակալվել էին 5 առանձին գործողությունների ընթացքում: Ոստիկանները կասկածյալներից առգրավել էին 4 կգ թմրանյութ՝ կոկաին, մարիխուանա, էքստազի եւ ամֆետամին:
Ինդոնեզիայում թմրանյութերի մաքսանենգների դեմ կոշտ օրենքներ են գործում: Թմրանյութերի մաքսանենգության համար օտարերկրացիների վերջին մահապատիժը տեղի է ունեցել 2016 թ. հուլիսին: