Երևան-Մեղրի ավտոճանապարհին այսօր կեսօրին` ժամը 15-ի սահմաններում, իրար են բախվել Opel մակնիշի ավտոմեքենան ու ավտոբուսը: Զոհվել է երեք մարդ, մի քանի հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչն էլ դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ: