News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Coca-Cola–ի դուստր ընկերությունը՝ Vitaminwater–ը սոցիալական փորձ է սկսել։ Այն առաջարկում է մասնակցել մրցույթին, որի մրցանակը 100 հազար դոլար է։

Մասնակցել ցանկացողներին առաջարկվում է Twitter–ում կամ Instagram–ում #nophoneforayear հեշթեգով լուսանկար հրապարակել, որով կպատմեն, թե ինչու է օգտատերերին անհրաժեշտ սմարթֆոնից «հանգստանալ» եւ ինչ է պատրաստվում նա անել այդ ամբողջ ժամանակ։ Ապա կազմակերպիչները ընտրում են մեկ հաջողակի, հայտնում է Ferra–ն։

Մասնակիցներին սմարթֆոնի փոխարեն կտրամադրեն  սովորական բջջային հեռախոս, որով կարելի է միայն զանգեր կատարել։ Համոզվելու համար, որ օգտատերը չի ստում եւ գաղտնի գիշերներ չի անցկացնում սմարթֆոնի հետ, ստի դետեկտորի թեստ է անցկացվում։

Հայտերն ընդունվում են 2019 թվականի հունվարի 8-ից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ