News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հայաստան» հիմնադրամը հեռուստամարաթոնի արդյունքներով հավաքել է 14 մլն 115 հազար 940 դոլար: Այս մասին հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Արշամյանի խոսքով՝ հոկտեմբերի սկզբին իր կողմից պաշտոնը ստանձնելու պահից Հիմնադրամի հանդեպ վստահության մեծ խնդիր կար ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: «Հոկտեմբերին ես այցելեցի Կանադա եւ ԱՄՆ, հանդիպեցի դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների եւ մասնավոր անձանց հետ: Փորձեցինք իրավիճակն ուղղել եւ վստահությունը վերականգնել»,- նշեց նա:

Ընդամենը հավաքվել է 14 մլն 115 հազար 940 դոլար, ընդ որում՝ նախնական տվյալներն ավելի քիչ էին: «Համեմատության համար՝ անցյալ տարի խոստացվել է 12 մլն, իսկ իրականում Հիմնադրամ է ստացվել ընդամենը 7 մլն: Այսինքն՝ հիմա կրկնակի ավելի է»,- արձանագրեց Արշամյանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ առանձին հավաքվել է 235 հազար դոլար, առայժմ հայտնի չէ, թե որ մասը կփոխանցվի Հիմնադրամին: Բայց ցանկացած դեպքում միջոցները կուղղվեն Գյումրիում եւ Սպիտակում ծրագրերի իրականացմանը: Հայկազ Արշամյանը նշեց երկրի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից մեծ աջակցությունը, որը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, որը նույնպես մտնում է Հիմնադրամի հոգաբարձուների կազմի մեջ:

Արշամյանի խոսքով՝ մեծացել է նվիրատվությունների թիվը: Եթե ամբողջ 2017 թվականին եղել է մոտ 3240 նվիրատվություն, ապա այս տարի հոկտեմբերից հետո միայն Հայաստանում 3623: Մեծացել է SMS փոխանցումների թիվը: Արշամյանը նշեց, որ պետական հաստատությունները, բանկերը եւ օդանավակայանը նույնպես մեծ ավանդ են բերել միջոցների հավաքմանը: Փոխանցումներ են եղել անգամ Եգիպտոսից, ինչն աննախադեպ է, հայտնեց գործադիր տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ