News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միջուկային համաձայնագիրը փրելու փորձերի անհաջողության դեպքում Իրանի պատրաստակամությունը Ֆորդո միջուկային օբյեկտում վերականգնել մինչեւ 20 տոկոս ուրանի հարստացման գործընթացն ամենեւին բլեֆ չէ: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Աքբար Սալեհին, փոխանցում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ չնայած Իրանը համաձայնվել է իր միջուկային ծրագիրը սահմանափակել 2015 թվականի միջուկային գործարքի շրջանակում, նման սահմանափակումները չեն խոչընդոտում «միջուկային արդյունաբերության խաղաղ գործունեությանը»: «Ներկայումս մենք Ֆորդոյում 1044 ցենտրիֆուգ ունենք, եւ եթե ցանկանանք, ապա կվերականգնենք ուրանի 20-տոկոսանոց հարստացումը»,- ասել է նա:

Սալիհին հույս է հայտնել, որ միջուկային համաձայնագրի մյուս մասնակիցները կկատարեն իրենց պարտավորությունները եւ կլրացնեն այն բացը, որը ստեղծել է ԱՄՆ-ն Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի պայմանագրից միակողմանի դուրս գալուց հետո: Հակառակ դեպքում Իրանը ստիպված կլինի իր պարտավորությունները կրճատել: «Ցանկանում եմ շեշտել, որ սա բլեֆ չէ: Ես եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ մենք կարող ենք հեշտորեն վերադառնալ ուրանի 20-տոկոսանոց հարստացմանը եւ ցանկացած մակարդակում բավարարել երկրի պահանջմունքները»,- եզրափակել է Սալեհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Ամենաշատ