News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան չեն կարողացել պայմանավորվել ամերիկյան զորքերի ապահովման համար Սեուլի ծախսերի մասի վերաբերյալ, հաղորդում է  Reuters-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս նշել է, որ Հարավային Կորեան պետք է իր երկրում գտնվող 28500 ամերիկացի զինվորականների ծախսերի մեծ մասն իր վրա վերցնի:

Երկու կողմի բարձրաստիճան պաշտոնյաները Սեուլում եռօրյա բանակցություններ են անցկացրել 2014-ին կնքված պայմանագիրը փոխարինելու համար համաձայնագիր մշակելու մասին: Պայմանագրի գործողության ժամկետը  ավարտվում է այս տարվա ընթացքում, ինչը Հարավային Կորեայից պահանջում է այս տարի մոտ 960 մլրդ վոն (850 մլն դոլար) վճարել:

Հարավային Կորեայի պաշտոնյաները հայտարարել են, որ երկու կողմերը փորձել են համաձայնության հասնել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները պահանջել են կտրուկ ավելացնել ծախսերը:

Սկզբում ԱՄՆ-ն Հարավային Կորեային ստիպել էր իր մասնաբաժինը 1.2 մլրդ դոլարով ավելացնել, անցյալ շաբաթ հայտնել էր Wall Street Journal-ը՝ հղում անելով անհայտ աղբյուրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ