News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր իշխանությունները լուրջ որոշումներ կայացնելու համար փորձի պակաս ունեն:

Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց լուծարված խորհրդարանի Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Ըստ նրա, արտաքին եւ ներքին քաղաքականության բարդ խնդիրները լուծելու համար պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն որակավորում կունենա, այլեւ փորձառու:

 «Խոսակցություններին այն մասին, որ նոր խորհրդարանը պրոֆեսիոնալիզմի պակաս կունենա, կարելի է ավելացնել այն, որ առաջին հերթին, փորձի պակաս կունենա: Բավարար չէ այս կամ այն ոլորտում գիտելիք ունենալը, անհրաժեշտ է փորձ ունենալ դժվար իրավիճակներում որոշումներ կայացնելու համար: Այս փորձի պակասը հատկապես կլինի իշխող ուժի մոտ, որը կրկնակի տագնապալի է», - ասաց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ դա հատկապես կարեւոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում:

«Ղարաբաղը բանակցային գործընթացում ներառելու Փաշինյանի ձգտումը վերածվում է նրան, որ հայկական կողմն ըստ էության դուրս է մնում բանակցային գործընթացից, այն ինքնին սառում է, իսկ դա ձեռնտու է Բաքվին: Այս ամենը տեղի է ունենում անփորձությունից», - ասաց պատգամավորը:

Խոսորով Հարությունյանը նաեւ խիստ անցանկալի անվանեց Ղարաբաղի ռազմական ղեկավարության հետ հարաբերություններում առաջացած լարվածությունը:

 «Ղարաբաղի ռազմական ղեկավարությունը մեզ համար կարեւոր գործոն է: Եթե լարվածությունը եւ հետագա կադրային փոփոխությունները կապված են միայն նախընտրական շրջանի իրավիճակի հետ, ապա դա որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս», - եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ