News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կոսովոյի խորհրդարանը քվեարկել է 5 հազար մարդ թվաքանակով կանոնավոր բանակ ստեղծելու օգտին՝ Սերբիայի վարչապետի այն հայտարարությունից մեկ շաբաթ հետո, որ այս քայլը կարող է սադրել Բելգրադի ռազմական ինտերվենցիա, փոխանցում է Reuters-ը:

ԱՄՆ-ն այս քայլը «պատմական» է անվանել, մինչդեռ ՆԱՏՕ-ն քննադատել է՝ այն անօգուտ անվանելով Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ լարվածության նվազեցման ջանքերի ենթատեքստում:

Օրենսդրությունը հաստատել են խորհրդարանի 120 պատգամավորներից 105-ը: Սերբ փոքրամասնության 11 ներկայացուցիչներ քվեարկությունը բոյկոտել են:

Չնայած բանակի ստեղծումը կարող է տարիներ տեւել, սերբ քաղաքական գործիչները պնդում են, որ այն կարելի է օգտագործել Կոսովոյից մնացյալ սերբերին արտաքսելու համար. Պրիշտինայում այս մեղադրանքը հերքում են:

Նոր օրենքի ընդունմամբ Կոսովոն կստեղծի պաշտպանության նախարարություն, իսկ ապագա բանակը կազմված կլինի 5 հազար զինվորից եւ 3 հազար պահեստազորայիններից: Պրիշտինայի կառավարական պաշտոնյաները հայտարարել են, որ գործընթացը կտեւի առնվազն 10 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ