News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

 

2016-ին ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեի համար Միացյալ Թագավորությունը  130 մլն ֆունտ է ծախսել (163 մլն դոլար), հաղորդում է  Reuters-ը՝ հղում անելով երկրի ընտրական կարգավորիչի համապատասխան զեկույցին:

 Ծախսերը վերաբերել են  անձնակազմ հավաքելուն, հանրաքվեի մասին հասարակությանը տեղեկացնելու միջոցառումներին, ընտրատեղամասերում աշխատանքին, ընտրական քվեաթերթիկների տպագրմանը, ձայների հաշվարկին: Այս բոլոր միջոցառումների ընդհանուր գումարը կազմել է 129,1 մլն ֆունտ:

Ընդ որում զեկույցում չեն ներառվել այն գումարները, որոնք ծախսվել են նախընտրական քարոզարշավների եւ հեռուստատեսությամբ հեռարձակվող հոլովակների համար:

Քվեարկությունում, որը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսին, մասնակցել է 33.6 միլիոն մարդ (բնակչության 72.2 տոկոսը): Երկրի ողջ տարածքում բացվել է 41.050 ընտրատեղամաս, որտեղ աշխատել է 107100 մարդ: Ձայների հաշվարկին ներգրավվել է ավելի քան 51,500 մարդ:

Հանրաքվեի արդյունքների համաձայն, ընտրողների 52 տոկոսը քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին, 48-ը՝ դեմ է քվեարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ