News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում երեք կանանց վրա հարձակումների  դրդապատճառները իրավապահները դեռ չեն պարզել: Այս մասին ասուլիսին հայտնել  է Միջին Ֆրանկոնիայի ոստիկանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ կանանց վրա հարձակումները Նյուրնբերգում կատարվել են մեկ գիշերվա ընթացքում:

Բոլոր երեք հանցագործությունները կատարվել են հինգշաբթի քաղաքի հյուսիս-արեւմուտքում, կանայք ծանր ծակող վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը ենթադրում է, որ հարձակումներն իրար հետ կապված են: Բոլոր երեք դեպքերում հանցագործին հաջողվել է փախուստի դիմել:

«Երեք առանձին հանցագործություններ, որոնք կատարման եղանակով նման են հարձակումների շարքի», -ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ հարձակումներն անսպասելիորեն են տեղի ունեցել, դրանց չեն նախորդել  զրույցը կամ վեճը:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչը, պատասխանելով իրավախախտի հնարավոր ահաբեկչական դրդապատճառների մասին հարցին, ասել է, որ ոստիկանությունը չի կարող բացառել նման վարկածը, սակայն «մինչ օրս չկա որեւէ կոնկրետ նշան, որը կխոսեր այդ վարկածի օգտին»:

«Մենք ենթադրում ենք, որ կասկածյալը 25-30 տարեկան մոտ 175-180 սմ հասակով տղամարդ է, նորմալ կազմվածքի, սպիտակամորթ եւ մուգ խարտյաշ մազերով», - ասել է նա:

«Ծակող վնասվածքները հասցվել են մարմնի վերին հատվածում, տուժողների կյանքը վտանգված չէ, բայց երկրորդ եւ երրորդ կանայք դեռ ի վիճակի չեն ցուցմունք տալ», - հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ