News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնագետները պարզել են, որ Սթոունհենջը կառուցելու հարցում օգնել են կովերը։ Նրանք քարեր են բերել Ուիլթշիրի Ուելս քաղաքից, որտեղ գտնվում է հայտնի հեթանոսական հուշարձանը, հայտնում է Daily Mail-ը։ 
Նախկինում հնագետները չէին կարողանում պատասխանել հարցին, թե ինչպես է կառուցվել Սթոունհենջը։ 
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ 8000 տարի առաջ մարդիկ ծանր աշխատանքների համար կովերին են օգտագործել։ Հնագետները ուսումնասիրել են նեոլիթի ժամանակաշրջանի եղջերավոր անասունի սմբակները։ Վնասված սմբակի հետքերը ցույց են տվել, որ կենդանին ծանր բեռներ է տեղափոխել հեռու տարածություններ։ 
Սթոունհենջը կլոր կառույց է, կազմված 82 քարերից։ Գիտնականները ենթադրում են, որ այն մոտ 5000 տարվա պատմություն ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ