News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան կանգնած են Կոսովայի ինքնահռչակ հանրապետության բանակի ձեւավորման հետեւում՝ ուրբաթ օրը հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր լիովին պարզ է, որ ալբանացիները եւ նրանց հովանավորները երբեք փոխզիջում չեն ուզել, պարզ է, որ այն ամենի հետեւում, ինչ նրանք արել են կանգնած են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, իսկ Կոսովոյի բանակի հարցում՝ նաեւ Գերմանիան։ Մենք այս փաստից հիասթափված ենք, բայց սա մեզ համար նորություն չէ»,- հայտարարել է Վուչիչը։

Կոսովոյի խորհրդարանի պատգամավորները ուրբաթ օրը հաստատել են երկրի անվտանգության ուժերը լիարժեք բանակի վերածելու մասին օրենքների նախագծերը։ Պրիշտինայի զինված ուժերը կազմված կլինեն 5000 գործող զինծառայողներից եւ 3000 պահեստազորայիններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ