News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իռլանդական Ryanair ավիաընկերության ուղեւորները ծեծկռտուքի են բռնվել ինքնաթիռի սրահում եւ տապալել չվերթը, հայտնում է Daily Mail-ը։ 

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ դեկտեմբերի 13-ին, երբ ինքնաթիռը Լոնդոնից թռչել է Լիսաբոն։ Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը օդ է բարձրացել ըստ ժամանակացույցի՝ 11։50-ին, սակայն 15 րոպեից վերադարձել է Լոնդոնի Ստանսթեդ օդանավակայան սրահում ծեծկռտուքի պատճառով։ 
«Երկու տղամարդ վեճի էին բռնվել։ Մեզ ասացին, որ ինքնաթիռը ետ է դառնում Ստանսթեդ։ Վայրէջքից հետո սրահ բարձրացան զինված ոստիկաններ եւ ձերբակալեցին տղամարդկանցից մեկին։ Ապա ինչ-որ աղջիկ պահանջեց, որ ոստիկանները դուրս հանեն նաեւ մյուս տղամարդուն։ 15 րոպե անց նրանք տղամարդուն տարան, իսկ մեզ ասացին, որ տեղափոխվենք մեկ այլ ինքնաթիռ»,-պատմել է ականատեսներից մեկը։ 
Նա հավելել է նաեւ, որ միջադեպը լարված եւ վախեցնող էր, քանի որ շուրջը երեխաներ էին լալիս եւ ամբողջ իրավիճակը ֆիլմերի սցենար էր հիշեցնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ