News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Instagram-ի աշխատակիցները վերլուծել են օգտատերերի դրած սմայլիկները, երկրալոկացիաները եւ հեշթեգերը, ապա հրապարակել են 2018 թվականի արդյունքները, հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով Instagram-ի պաշտոնական կայքը:

Այսպիսով՝ Instagram-ն ամենաերջանիկ երկրալոկացիա է համարել Տոկիոյի Դիսնեյլենդը, քանի որ 2018 թվականին օգտատերերը ամենաշատ սմայլիկները դրել են հենց ճապոնական Դիսնեյլենդի լուսանկարների տակ:

Փորձագետները հայտնել են նաեւ դեմքի ամենահանրահայտ ֆիլտրը. այն դարձել է աչքերում աստղիկներով ֆիլտրը: Իսկ, օրինակ, 2018 թվականին ամենահաճախ օգտագործվող հեշթեգերն են եղել #metoo-ն, #timesup-ը եւ #marchforourlives-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ