News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Կանադան հայտարարել է 552 կարատ քաշով դեղին ալմաստ հայնաբերելու մասին, որը ամենախոշորն է մայրցամաքում երբեւէ հայտնաբերվածներից, փոխանցում է Fox News-ը:

Հավի ձվի չափի ալմաստը հայտնաբերվել է Կանադայի հյուսիս-արեւմուտքում «Դյավիկ» ալմաստի հանքավայրում, հայտնում է Mining.com-ը:

Forbes-ը փոխանցում է, որ ալմաստի արժեքը դեռեւս հայտնի չէ: Զեկույցի համաձայն՝  հայտնաբերված ալմաստներից վերջինը՝ 36,80 կարատ քաշով Քրիսթիի աճուրդում վաճառվել է 1,3 մլն դոլարով:

Աշխարհում ամենախոշոր ալմաստն է համարվում Կուլինան ալմաստը, որը 1905 թվականին հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում: Այն կշռում էր 3106,75 կարատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ