News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ չի ստացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝  նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը մերժելու  վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դատարանի որոշումը ստանալուց հետո դատախազությունում կքննարկվի եւ պարզ կլինի՝  բողոքարկվելու է այն, թե ոչ»,- ասաց  Արեւիկ խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ:

Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Գեւորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, իսկ նրա պաշտպանները միջնորդել են նրա նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը։

Նշենք, որ դեկտեմբերի 12–ին հայտնի դարձավ, որ նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես  մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատարանի որոշումն արդարացի էր. նման ակտի կայացումը սպասելի էր. Արմեն Գեւորգյանի պաշտպան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ