News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գյումրիում դեկտեմբերի 3-ին 57-ամյա կոնջը դաժան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողը պետք է դատապարտվի հայկական դատարանում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին Ծաղկաձորում կայացած ասուլիսին  հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ եթե սպանությունը կատարվել է Հայաստանի տարածքում, ապա տվյալ անձը պետք է դատապարտվի Հայաստանի դատարանի կողմից:

«Մարդասպանը չունի ազգություն, չունի պատկանելություն, այս կամ այն մասնագիտությանը, մարդասպանը մնում է մարդասպան և պետք է դատապարտվի», - ասաց Վանեցյանը։

Ավելի վաղ հայտնել  ենք, որ դեկտեմբերի 3-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Սլաբոտկա թաղամասում: Անհայտ անձը դաժան ծեծի էր ենթարկել նույն թաղամասի մի բնակչուհու, որը մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Սպանվածը Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից է: Նա ընդգրկված է Տիգրան Մեծ փողոցում աշխատող հավաքարարների բրիգադում: Սպանությունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ կինը գնում էր աշխատանքի:

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ռուս զինծառայողը կալանավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ