News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կարծիքով՝ վերջին ամիսներին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու դեպքերի աճը պայմանավորված է միգրացիոն հոսքերի ակտիվացմամբ:

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանը Արթուր Վանեցյանը, պատասխանելով NEWS.am-ի հարցին, հայտարարեց, որ ոչ միայն ռուս, այլև հայ սահմանապահներն են հայտնաբերում սահմանախախտների:

«Լինում են դեպքեր, երբ հայ սահմանապահներն են հայտնաբերում. շատ դեպքում հայտնաբերում են կեղծ փաստաթղթերով, պարզապես այս մասին մենք հաճախ չենք հայտարարում, և մարդկանց հետ ենք վերադսրձնում իրենց երկրներ»,-ասաց նա:

Վանեցյանը հավաստիացրեց, որ սահմանախախտման դեպքը կապված չեն Հայաստանում տեղի ունեցեծ փոփոխությունների հետ:

«Միգրացիոն հոսքերը շատացել են: Անօրինական միգրացիան այսօր ժամանակակից աշխարհի չարիքներից մեկն է: Ասում ենք չարիք, բայց ինչ-որ տեղ էլ հասկանում ենք, որ մարդիկ  ստիպված փորձում են իրենց անվտանգությունն ապահովելու համար իրենց երկրները փոխել. մեր գործն էլ դա կանխելն է»,-հայտարարեց նա:

Նշենք, որ վերջին ամիսներին ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ ձեռնարկած մի քանի խոշոր խմբերի: Սահմանախախտման փորձի վերջին դեպքը գրանցվել է օրեր առաջ՝ Արարատի մարզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ