News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սինգապուրի գերագույն դատարանը երկուշաբթի վճիռ է կայացրել, համաձայն որի գեյ բժշկին թույլատրել են որդեգրել սեփական երեխային, փոխանցում է Reuters–ը։

Այս որոշումը բացառիկ է պահպանողականությամբ հայտնի քաղաք–պետության համար, գրում է գործակալությունը։

Որոշումը կայացվել է մեկ տարի անց այն բանից հետո, երբ դատարանը մերժել է տղամարդու հայցը։  

Հայտնի է, որ երեխան ծնվել է ԱՄՆ–ում փոխնակ մորից արհեստական բեղմնավորման միջոցով. Սինգապուրում այդ գործընթացը հասանելի է միայն ամուսնացած կանանց։

Դատարանում այս որոշումը բացատրել են երեխայի բարեկեցության մասին հոգատարությամբ։

Նշվում է, որ այժմ հանրությունը Սինգապուրում մտադիր է վերանայել հին օրենքը, համաձայն որի՝ տղամարդկանց միջեւ սեռական հարաբերությունները դատապարտվում են մինչեւ 2 տարվա ազատազրկմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ