News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կոչ է անում չխորանալ գաղտնալսման սկանդալային ձայնագրության բովանդակության մեջ:

Հարցի պատասխանը սկսելով հիշեցմամբ այն մասին, որ նոր իշխանության օրոք մեծ թվով դատական ակտեր են կայացվել, որոնք չեն բավարարել կալանքի միջնորդություն ներկայացրած մարմիններին, Զեյնալյանը հավաստիացրեց, որ արդարադատության նախարարը որեւէ մեկին որեւէ ցուցում չի տվել:

Նա, միաժամանակ, շեշտեց, որ չի ցանկանում քննարկման թեմա դարձնել ձայնագրության բովանդակությունը: Զեյնալյանի կարծիքով՝ ձայնագրությունը կատարվել եւ չափաբաժիններով հրապարակվել է որոշակի նպատակով: «Սա շանտաժ է եւ ահաբեկչություն: Հաղորդակցությունների գաղտնիքը շատ խոցելի է տեղեկատվական տեխնոլոգիաների դարում: Եթե սկսենք քննարկել բովանդակությունը, զենք կդառնանք նրանց ձեռքին, ովքեր այդ ձայնագրությունը տարածում են: Դա կարող է անել միայն դատարանը: Մենք բոլորս պոտենցիալ զոհեր ենք, քանի դեռ կազմակերպիչը չի բացահայտվել եւ չի պատժվել»,- կարծում է Զեյնալյանը:

Նա լրագրողներին կոչ արեց չխորանալ ձայնագրության բովանդակության մեջ՝ ընդ որում հավաստիացնելով, որ դատական համակարգն ավելի անկախ է դարձել: Դրա վկայությունն է այն, որ պետական մարմինները դատարանում պարտվում են: Դատավորների անկախության մեծացման հայեցակարգը շուտով կներկայացվի, հավելեց Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ խոսքը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարներ Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցների գաղտնալսման մի քանի ձայնագրությունների մասին է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ