News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կրկին կլինեն սահմանին՝ պահելու մարտական դիրքը: Նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

Նա բարի ծառայություն մաղթեց զինծառայողներին եւ նշեց, որ այս զորախումբն արդեն երկրորդ անգամ է մեկնում սահման եւ ինչպես այն ժամանակ, այս անգամ էլ պատվով է վերադառնալու:

Ավանդույթի համաձայն սահման մեկնելուց առաջ ոստիկանները երդվեցին եւ աղոթեցին:

Դիրքեր մեկնող ոստիկանների համար անակնկալ ուներ ոստիկանության «Նկարագիր» պարային համույթը:

1033 զորամասի ոստիկանները գնացին, 1032 զորամասի ոստիկանները մարտական առաջադրանքը փայլուն կատարած՝ վերադարձան:

Ոստիկանության պետը զինծառայողներից մեկի որդու՝ Գոռի հետ է եկել նրանց դիմավորելու:

Վալերի Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ծառայության համար ու փոխանցեց վարչապետի պաշտոնակատարի ողջույնները:

Շարքից դուրս եկան օրեր առաջ 2 դիրքում հատուկ առաջադրանք կատարած ոստիկանները: Նրանց ոստիկանության պետն անհատապես շնորհակալություն հայնեց:

Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ոստիկաններ պարգեւատրվեցին կրծքանշաններով ու պատվոգրերով:

Մարտական առաջադրանքը կատարած ոստիկանները մի քանի օր կհանգստանան, հետո կանցնեն ծառայության՝ հասարակական կարգի պահպանությանը:

Տպել
Ամենաշատ