News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Մեր քաղաքական ու ռազմաքաղաքական վերնախավը ընտրությունների ժամանակ իրար մեջ տարաձայնություններ դրսեւորեցին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

Անդրադառնալով քարոզարշավի ժամանակ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ ազատակարտիկ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե թավշյա հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան արցախյան հաղթանակը, Վովա Վարդանովն ասաց. «Սասունի հայտնի հայտարարությունը, կամ ես կասեի մեր մարտական ընկերոջ վրիպումը, բնականաբար, քաղաքական մրցավազքի մեջ օգտագործվեց իր դեմ: Թող չվրիպեր, բայց դրա վերաբերյալ ակտիվ ռազմաքաղաքական վերնախավի արձագանքը դուր չեկավ այսօրվա ՀՀ ղեկավարությանը»: Նա նկատեց, որ վերջին կադրային փոփոխություններն Արցախի բանակում, կարծես, պատասխանն էր այդ արձագանքի:

«Բայց դա առաջին հայացքից է այդպես երեւում: Իրականում, ինչպես թուրքերն են որոշակի փոփոխություններ կատարում իրենց մոտ զորքերի առումով: Մի զորախումբ այս կողմ է գնում, մյուսն այն կողմ է գնում: Զորախմբերը պատասխանատվության գոտիներ են ստանում, մեկի վրայից հանվում է դա: Մեզ մոտ էլ այդ վերադասավորումը տեղի է ունենում ռազմական ոլորտի վերնախավում: Ինձ թվում է, դրա վերջնակետը կդրվի, եթե փոխվի Հայաստանի պաշտպանության նախարարը: Չնայած ես չէի ուզի դա տեղի ունենար. Ցանկացած պաշտպանության նախարարի կամ բարձրաստիճան ռազմական պաշտոնյայի նշանակումը բերում է գոնե մի քանի ամիս պասիվ գործողության, որովհետեւ նորանշանակ պաշտոնյան պետք է մտնի գործերի մեջ: Դա ռազմական շինարարության մեջ որոշակի ստոպ է անում, նույնիսկ կարող է հետ գցի»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ սրանք պաշտոնանկություններ չէին, ինչ-որ տեղ փոխատեղումներ էին:

«Մեկին մի պաշտոնից մյուսն են տեղափոխել, կան նաեւ պաշտոնյաներ, որ հանել են: Դա ավելի շուտ վերադասավորման հարցն է, ավելի լոյալ զինվորական ղեկավար նշանակել ավելի պատասխանատու պաշտոններում: Ի վերջո, պետք չի մոռանալ, որ 2016-ի ապրիլին մենք ունեցել են ոչ ծանր, բայց ինչ-որ տեղ մենք տակ ենք տվել, պարտվել ենք ապրիլյան գործողությունների այդ ռաունդի ժամանակ, ոչ թե ամբողջ պատերազմը: մենք պարտություն ունեցանք ոչ թե նակաուտով, այլ միավորներով, իսկ այդ պարտության պատասխանատուներին, իսկ դրանք բոլոր առանցքային պաշտոններ զբաղեցնող զինվորականներն են, չի բացառբվում, որ նրանց մի քիչ հեռացնել ռազմական նավի ղեկից: Այս խնդիրն է դրվել այսրվա Հայաստանի ղեկավարության առջեւ թե Հայաստանում,թ ե Արցախում»,-իր խոսքն ամփոփեց Վարդանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ