News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի երկու գործընկերները մեղադրվում են ԱՄՆ-ում ապրող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու համար լոբբիստական գործունեություն ծավալելու մեջ։

CNBC-ը հայտնում է, որ Բիջան Կիանը եւ Կամիլ Ալպտեկին Արեւելյան Վիրջինիայի դատարանում մեղադրվել են թուրքական կառավարության չգրանցված լրտեսներ լինելու մեջ։

Նրանք երկուսն էլ մեղադրվում են Գյուլենի արտահանձնման հարցում ԱՄՆ քաղաքականության եւ հասարակական կարծիքի վրա «թաքնված եւ անօրինական» ազդելու համար։

Ֆլինի ֆիրման, որ վարձվել էր Ալպտեկիի ընկերության կողմից, այդ ջանքերի մասն էր կազմում։

Նրանք գործել են Թուրքիայի կառավարության ցուցումով, սակայն փորձել են թաքցնել դա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ