News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Mercedes-Benz ընկերությունը հայտնել է իր նոր CLA-ն CES ցուցահանդեսում ներկայացնելու մասին։ Այն տեղի կունենա 2019թ․ հունվարի 8-11-ը։ Արտադրողը նաեւ ցույց է տվել ավտոմեքենայի առաջին լուսանկարը՝ տեղեկացնում է Motor-ը։

Նոր Mercedes-Benz CLA-ի մասին տեղեկատվությունը դեռեւս քիչ է։ Ընկերությունը հայտնում է, որ մոդելը իր դասի ավտոմեքենաներից «ամենազգացմունքայինն ու խելացին» է։ Այն կունենա MBUX լրատվական-զվարճալի համակարգի թարմացված տարբերակը՝ Interior Assistant ֆունկցիայով, որը շարժման հիման վրա կարող է կռահել վարորդի մտադրությունը, ինչպես նաեւ՝ վիրտուալ ֆիթնես-մարզիչ։

Autocar-ի տվյալներով՝ նոր մոդելի առջեւի մասը մի փոքր սրացված է, դիմապակու թեքությունն ավելացված է, դռներն առանց շրջանակի են։ Դիզայնը կատարվել է «զգացական մաքրության» սկզբունքով՝ մեծ թվով հարթ, պարզ մակերեւույթներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ