News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Համացանցի օգտատերերը քննարկում են օպտիկական նոր պատրանքը, որը նկարահանել է իտալացի լուսանկարիչ Դարիո Բոնցին։

Ինչպես գրում է «Իզվեստիան», կենտրոնական Ալպերով ճանապարհորդության ժամանակ 28 ամյա իտալացին Կամոնիկե դաշտավայրում զարմանալի երեւույթներ է նկատել։ Կադրերում երեւում է ջրի շիթ, որը բոլորովին անշարժ է թվում, սակայն ձեռք տալիս պարզվում է, որ ջուրը հոսում է։

Փորձագետների կարծիքով՝ պատրանքը կարելի է բացատրել լամինարային հոսքի էֆեկտով, որի ժամանակ հեղուկը կամ գազը շարժվում են շերտերով՝ առանց խառնվելու եւ պուլսացիայի։ Դրա համար անհրաժեշտ է, որ ջուրը բյուրեղյա մաքրություն ունենա, շիթը՝ կայուն արագություն, խողովակը ներսից հարթ լինի եւ քամի չլինի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ