News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երեքշաբթի հայտարարել է, որ Չինաստանն այն փուլին է հասել, որից հետո կարելի է շարժվել միայն առաջ, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Չինաստանը մեծ երկիր է, որը պետք է բարձր ձգտումներ ունենա:

Նա նշել է, որ Չինաստանը պետք է շարունակի ահռելի ջանքեր ներդնել՝ հնարավորինս ավելի բաց երկիր դառնալու համար, քանի որ դա առաջընթաց է ապահովում:

Նա այս հայտարարությունը երեքշաբթի կատարել է Պեկինում անցկացվող բարեփոխումների եւ երկրի ձեքբերումների 40-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Ցզինպինի խոսքով՝ Չինաստանը պետք է անվերապահորեն աջակցի պետական տնտեսությանը՝ միաժամանակ սատարելով ոչ պետական տնտեսությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ