News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի ժողովրդական աշխարհազորի՝ բոլիվարական միլիցիայի ներկայացուցիչների թիվը հասել է աննախընթաց չափի՝ 1,6 մլն մարդու, փոխանցում է Reuters-ը:

Վկայակոչելով երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հայտարարությունը՝ գործակալությունը նշում է, որ ժողովրդական աշխարհազորի առաքելությունն է պայքարը արտաքին սպառնալիքների դեմ:

«Մենք բոլիվարական միլիցիային կզինենք մինչեւ ատամները»,- հայտարարել է Մադուրոն:

Նա այս հայտարարությունը կատարել է Միացյալ Նահանգներին հարավամերիկյան երկրի նվաճմանը պատրաստվելու մեջ մեղադրելուց հետո գրեթե մեկ շաբաթ անց:

Բոլիվարական միլիցիան պահուստային ուժերն է, որը կազմված է կամավորներից: Այն 2008 թվականին ստեղծել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը՝ զինված ուժերին սատարելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ