News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Դիսնեյ ալիքը հայտնի դերասան Սթանչի Ուեսթմորլենդին ազատել է աշխատանքից, երբ հայտնի է դարձել Յուտա նահանգում նրա կալանավորման մասին: Պարզվել է, որ դերասանը մտադիր էր 13-ամյա երեխայի հետ ժամադրության գնալ, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ալիքի ներկայացուցիչներին:

48-ամյա դերասանը, որը Դիսնեյի «Էնդի Մաք» շոուում պապիկի դեր էր խաղում, անցյալ շաբաթ կալանավորվել է եւ մեղադրվում է համացանցով անչափահասին գայթակղելու մեջ, ինչպես նաեւ անչափահասների համար վնասակար նյութի տարածման մեջ:

Ուեսթմոլրելնդը ծանոթանում էր անչափահասների հետ՝ հանդիպումների համար հավելված օգտագործելով եւ սկսել էր շփվել մի օգտատիրոջ հետ, որը 13 տարեկան էր ներկայացել: Սոլթ Լեյքի դատարանում այս մասին ասել է ականատեսը:

Բացի այդ, ըստ ցուցմունքների, Ուեսթմորլենդը պատրաստվում էր տվյալ անձի հետ սեքսով զբաղվել: Նա նաեւ խնդրել էր նրան անկեղծ բնույթի նկարներ ուղարկել եւ ինքն էլ պոռնոգրաֆիկ նկարներ էր ուղարկում նրան:

Երբ Ուեսթմորլենդը ժամանել էր ժամադրության վայր այնտեղ նրան դիմավորել էին ոստիկանությունը եւ Երեխաների շահագործման ՀԴԲ վարչությունը:

Ուեսթմորլենդը, ով նկարահանվում էր դիսնեյան շոուուներում եւ սերիալներում, այլեւս չի կարողանա շարունակել իր կարիերան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ