News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնական երկու բուհերի ղեկավարությունը խոստովանել է, որ պարբերաբար նախապատվություն է տվել բժշկական ֆակուլտետներ ընդունվող տղաներին՝ աղջիկներին տապալելով, հայտնում է «Գազետան»՝ վկայակոչելով Ձյունտենդո եւ Կիտասատո համալսարանների կայքերում հրապարակված համապատասխան հաղորդագրությունները:

2018 թվականի օգոստոսին հայտնի էր դարձել, որ Տոկիոյի համալսարանը տարիներ շարունակ կանանց ընդունելության թեստերի արդյունքներն այնպես է փոխել, որ ընդունվողների բաժինը երրորդ մասից չանցնի: Դրանից հետո ստուգումներ են անցկացվել Ճապոնիայի նաեւ այլ ուսումնական հաստատություններում: Պարզվել է 2017-2018 թվականներին Ձյունտենդո համալսարանում թեստավորման երկրորդ փուլին անարդարացիորեն թույլ չեն տվել մասնակցել 117 դիմորդի, այդ թվում 74 կնոջ: Եվս 47 կնոջ եւ մեկ տղամարդու մերժել են ընդունել երկրորդ փուլից հետո, չնայած դրա համար ոչ մի հիմնավորում չի եղել:

Համալսարանի ղեկավարությունը կանանց հանդեպ նման վերաբերմունքը պատճառաբանում է նրանով, որ ընդունվելու պահին աղջիկներն էմոցիոնալ առումով ավելի հասուն են, իսկ նրանց հաղորդակցային հմտություններն ավելի լավ են զարգացած, քան տղաներինը: Այս պատճառով դասախոսները ցանկացել են հնարավորությունները հավասարեցնել:

Նրանք, ովքեր թեստավորման երկրորդ փուլի արդյունքներով անարդարացիորեն համալսարան չեն ընդունվել, կգրանցվեն 2019 թվականին: Սակայն նրանք, ովքեր զտվել են առաջին փուլում, կստանան միայն իրենց ընդունելության վճարը՝ մոտ 500 դոլար:

Կիտասատո համալսարանի ղեկավարությունը խոստովանել է, որ պատանիներին ընդունել է նույնիսկ այն դեպքում, եթե աղջիկները քննությունների ժամանակ ավելի բարձր միավորներ են ստացել:

Երկու համալսարանն էլ խոստացել է 2019 թվականին այս պրակտիկան դադարեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ