News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Նորվեգիայի Թագավորության քաղաքացուն առերեւույթ կողոպտելու դեպքը։ Երեք անձ ձերբակալվել է:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 16-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, Նորվեգիայի Թագավորության քաղաքացու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հափշտակել են նրա սպորտային պայուսակը, որի մեջ եղել են խոշոր չափերի՝ 750.000 ՀՀ դրամ գումար, անձը հաստատող փաստաթուղթ, սնունդ, բանկային կրեդիտ քարտեր:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով եւ 324-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր ներկայացվել են նախաքննական մարմին եւ ձերբակալվել: Վերջիններս Լոռու մարզի բնակիչնեը են:

Նախաքննության ընթացքում կասկածյալները տվել են խոստովանական ցուցմունք, ինչպես նաեւ առգրավվել է Նորվեգիայի Թագավորության քաղաքացուց  հափշտակված 750.000 ՀՀ դրամը:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ