News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը երբեք չի ձգտի հեգեմոնիայի։ Այս մասին շուկայական բարեփոխումների 40 ամյակին նվիրված իր խոսքում հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը՝ տեղեկացնում է AP-ն։

Նա նշել է բազմակողմանի առեւտրային համակարգին եւ իր տնտեսության հետագա բացմանը Չինաստանի հավատարմությունը։Ցզինպինը հավաստիացրել է, որ Չինաստանը չի զարգանալու «ուրիշ երկրների շահերի հաշվին»։ «Չինաստանի զարգացումը չի սպառնում այլ երկրներին»,- ասել է Սին՝ հավելելով․ «Անկախ այն բանից, թե որքան հեռուն կգնա Չինաստանի զարգացումը, նա երբեք հեգեմոնիայի չի ձգտի։

Նա նաեւ նշել է, որ «ոչ ոք չի կարող թելադրել չինացի ժողովրդին՝ ինչ անել եւ ինչ չանել»։ «Մենք հաստատակամորեն բարեփոխում ենք այն, ինչը կարելի է բարեփոխել, եւ հաստատակամորեն սատարում ենք այն, ինչը չի կարելի եւ պետք չէ փոխել»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ