News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տեխնոլոգիական հսկա Huawei-ի ղեկավարը ԱՄՆ-ին և այլ երկրներին կոչ է արել ապացույցներ ներկայացնել այն պնդումների կապակցությամբ, որ ընկերության արտադրանքը սպառնում է անվտանգությանը, հաղորդում է Reuters-ը:

Huawei Technologies-ի գլխավոր գրասենյակ հրավիրված լրագրողների հետ հարցազրույցում Քեն Հուն նշել է, որ մեղադրանքները հիմնված են «գաղափարախոսության եւ աշխարհաքաղաքականության վրա»: Նա զգուշացրել է, որ Ավստրալիայի և այլ երկրների շուկաներից Huawei-ին հինգերորդ սերնդի ցանցերից հանելը կվնասի սպառողներին՝ գների բարձրացման և ինովացիայի դանդաղելու հաշվին։

Ավստրալիան եւ Նոր Զելանդիան 5G ցանցերում արգելել են Huawei–ն՝ անվտանգության նկատառումներով: Նրանք միացել են Միացյալ Նահանգներին և Թայվանին, որոնք Huawei-ի նկատմամբ ավելի լայն սահմանափակումներ ունեն: Ճապոնիայի կիբերանվտանգության գործակալությունը հայտարարել է, որ Huawei-ը կհանվի պետական գնումներից:

Հուն, որը հազվադեպ է հարցազրույցներ տալիս, երկու ժամ և 20 րոպե զրուցել է ամերիկացի, եվրոպացի եւ ասիացի լրագրողների հետ:

 «Եթե դուք ապացույցներ ունեք, ապա դրանք պետք է հրապարակվեն», - ասել է Հուն: «Գուցե ոչ Huawei- ի և ոչ հասարակայնության, այլ կապի օպերատորների համար, քանի որ հենց նրանք են գնում Huawei»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ