News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխության հարցերով փորձագետների միջկառավարական խմբի նոր զեկույցում նշվում է, որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանի նույնիսկ 0,5 աստիճան Ցելսիուսով բարձրացումը կբերի անշրջելի գործընթացների։ Երաշտի հետևանքով տարածաշրջաններ կդառնան չափազանց չոր, իսկ այն շրջաններում, որտեղ ինտենսիվ փոթորիկներ տեղի կունենա, կարող են մեծաթիվ աղետների բախվել, փոխանցում է HighTech-ը։  

Business Insider պարբերականը նշում է, որ Դուբայը դարձել է օրինակ այն բանի, թե ինչպես կապրի մարդկությունն ապագայում, եթե չկարողանանք հակազդել գլոբալ տաքացմանը։

Դուբայում երկարատև ամառների ընթացքում՝ ապրիլից հոկտեմբեր ջերմաստիճանը միջինում հասնում է 48 աստիճան Ցելսիուսի, մինչդեռ օդը շատ խոնավ է։

Սրա պատճառով քաղաքում կան հսկայական փակ ենթակառուցվածքներ, որոնք թույլ են տալիս ապահովված մարդկանց նպատակադրված ամիսներով դուր չգալ փողոց։ Դուբայում առնվազն 65 հսկայական առևտրի կենտրոններ կան, որոնք զբաղեցնում են ամբողջական շրջաններ՝ հազարավոր խանութներով, հարյուրավոր ռեստորաններով, կինոթատրոններով, օրինակ՝ Dubai Mall-ը։  

Սակայն դա իրենց կարող են թույլ տալ միայն հարուստները, իսկ աշխատավորները ստիպված են մշտապես թեժ արևի տակ գտնվել։ Նոր առևտրի կենտրոնը՝ «Բուլվարը», որը մշակում են քաղաքի իշխանությունները, միավորում է 4 նրբանցք, լայն քաղաքային փողոցներ և հրապարակ, որոնք այսուհետ կգտնվեն գմբեթի ներքո, որտեղ օդը կկարգավորվի եւ զով կլինի։

Դուբայի իշխանությունները կարծում են, որ այսպիսի մեգանախագծերը մարդկության ապագան են, հատկապես եթե ծայրահեղ կլիման թույլ չտա մարդկանց փողոց դուրս գալ։ Սակայն բնապահպանները գտնում են, որ ջերմաստիճանի բարձրացման դեպքում հենց Դուբայը ծովի մակարդակի բարձրացման հետևանքով կհայտնվի ջրի տակ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ