News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 17-ին կյանքի 79-րդ տարում վախճանվել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախկին նախարար Յուրի Ավետիսի Մելիք-Օհանջանյանը։

Յու.Մելիք-Օհանջանյանը ծնվել է 1940 թվականին Երեւանում։ Նա մեծանուն գիտնական ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի եղբորորդին է։

Աշխատանքային գործունեությունը սկսել է տակավին ուսանողական տարիներին՝ որպես Երեւանի Ֆ. Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցի պիոներ-ջոկատավար։

1962 թվականին ավարտելով Երեւանի պետական համալսարանի բանասիրական

ֆակուլտետը՝ նշանակում է ստանում Արտաշատի շրջան, ուր 3 տարի դասավանդել է Նորաշեն գյուղի միջնակարգ դպրոցում։ 1965-66 թթ. պատասխանատու աշխատանքներ է վարել ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմում ու կենտկոմում։

1966-68 թթ. աշխատել է ՀԿԿ Երեւանի Մյասնիկյանի շրջկոմի հրահանգիչ, 1968-76 թթ.՝ ՀԿԿ Երեւանի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի հրահանգիչ, բաժնի վարիչի տեղակալ, 1976-78 թթ.՝ քաղկոմի գիտության եւ ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ։

1978-83 թթ. վարել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալի պաշտոնը։ Ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիան։

1983-85 թթ. ընտրվել է ՀԿԿ Երեւանի Սպանդարյանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1985-90 թթ. եղել է Հայկական ԽՍՀ մշակույթի վերջին նախարարը։

Ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր (1985-90 թթ.)։

1990 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչի պատվավոր կոչմանը:

Յուրի Մելիք-Օհանջանյանի՝ որպես մշակույթի նախարար պաշտոնավարման օրոք Հայաստանի մշակութային կյանքն ապրել է նոր վերելք:

Նա մեծ ներդրում է ունեցել հայաստանյան մշակույթի մեջ՝ ներկայացնելով այն ոչ միայն ԽՍՀՄ ամբողջ տարածքում, այլ նաեւ Սուրբ Ղազար կղզու Մխիթարիստների Միաբանությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում եւ այլուր:

Հետագա տարիներին վարել է խմբագրական աշխատանք, ծավալել հասարակական-քաղաքական գործունեություն։ 2001-02 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետի տեղակալ:

Տպել
Ամենաշատ