News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է վերանայի իր հարաբերությունները իր դաշնակիցների հետ: Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով անվտանգության մասին մեր պատկերացումները եւ անվտանգության ոլորտում իրական իրավիճակը տարբեր հարթություններում են եւ եթե իշխանությունները վախենում են ասել այդ մասին, ապա քաղաքացիական հասարակությունը պարտավոր է հարցեր բարձրացնել:

«Չարի եւ բարու մասին մեր պատկերացումները եւ այն, թե ինչպես են մեր դաշնակիցները նայում այդ հարցերին, ոչ մի կերպ չեն համընկնում: Եթե մենք միջազգային ռազմական կազմակերպության անդամ գործընկերոջ կողմից մեր թշնամուն զենքի վաճառքը բացասականա երեւույթ ենք համարում, ապա այսպես կոչված դաշնակիցներն այդ ամենը դիտարկում են որպես բիզնես կամ որ ավելի վատ է նման հարցերին դաշնակից պետության պաշտոնական ներկայացուցիչը չի կարողանում պատասխանել, ինչպես դա տեղի ունեցավ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ», - ասաց փորձագետը:

Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց, որ Խաչատուրովի կալանքից հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ղարաբաղյան հարցի շուրջ խոսակցությունները պայմանավորված են ամբողջ ՀԱՊԿ ճգնաժամով:

«Հայաստանի դեմ հարձակումները, թեեւ էական են, բայց դրանք միայն ՀԱՊԿ եւ ԵՏՄ երկրների հարաբերություններում ճգնաժամի դրսեւորումներ են: Օրինակ կարող է ծառայել նաեւ գազի հարցով Բելառուի եւ Ռուսաստանի հարաբերությունների սրումը», - ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ